National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
17.05.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05
06 07 08 09 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31
 
24.04.2022
Հարգանքի տուրք՝ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
1 / 10
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանի, Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորների եւ պաշտոնատար այլ անձանց հետ Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին:

Ալեն Սիմոնյանը ծաղկեպսակ է դրել եւ ծաղիկներ խոնարհել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ:

Բարձրաստիճան այրերն այցելել են Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ, ծանոթացել «Հայկական վարժարանների հետքերով. ուսյալ ազգի վկայագրերը» խորագրով ժամանակավոր ցուցադրությանը: Այն ներկայացնում է Արեւմտյան Հայաստանում, Կիլիկիայում եւ Օսմանյան կայսրության հայաբնակ վայրերում գործող շուրջ 2000 հայկական կրթօջախի երբեմնի բեղուն գործունեությունը, որն ընդհատվեց Հայոց ցեղասպանության հետեւանքով: Տասնվեց խորագրային պանելից կազմված երկլեզու (հայերեն եւ անգլերեն) ժամանակավոր ցուցադրության մեջ ներկայացված են շուրջ երեք տասնյակ բնօրինակ ավարտական վկայականներ, լուսանկարներ, դասագրքեր եւ այլ դպրոցական պարագաներ:




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am